Ինչ հաճելի է սեպտեմբերյան գեղեցիկ արևի ներքո Հայաստանում այդքան ջերմ ընդունելության արժանանալը։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն։
«Անհամբեր սպասում եմ հայերի և հայուհիների հետ հանդիպումներին ու նրանց ճանաչելուն։
Հպարտ եմ, որ շուտով իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ»,- գրել է նորանշանակ դեսպանը։
Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը լուսանկար է հրապարակել և գրել․ «Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Ֆլորիան Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը»։


Բաց մի թողեք
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Ով է ՀՀ անցած ադրբեջանցին. ինչ է սպասվում նրան
Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարար. Լուսանկար