06/09/2026

EU – Armenia

Ակնհայտ է, որ իրական եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա․ Արամ Վարդևանյան

«Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան – Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա:

Ակնհայտ է, որ իրական Եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա, ﬕաժամանակ առկա է հարաբերությունների ռեկորդային վատթարացում Ռուսաստանի հետ։ Արդյունքում տնտեսական խնդիրները չեն լուծվում և կա ռիսկ ﬓալու առանց որևէ կայուն գործընկերոջ:

Մեզ պետք չէ իշխանության փառասիրության որոգայթ: Մեզ պետք են հաղթանակներ` դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում, քաղաքական և տնտեսական մտքի հաղթանակներ որոնք մարդկանց կյանքը կբարելավեն ու բարեկեցություն կբերեն։

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»: