«Իշխանական աղբյուրները փոխանցում են, որ կառավարությունում քննարկվում է հերթական կադրային նշանակման հարցը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու տարբերակը։
Կառավարությանը մոտ կանգնած նույն աղբյուրները փոխանցում են, որ Վահրամ Դումանյանի ագրեմանն արդեն Մեքսիկա ուղարկվել է, և սպասվում է Մեքսիկայի կողմից համաձայնության հարցի հստակեցումը։
Հատկանշական է, որ Վահրամ Դումանյանը երկար տարիներ զբաղեցրել է կրթության և գիտության ոլորտի բարձր պաշտոններ։ Հիմա կանցնի դիվանագիտական ասպարեզ»։


Բաց մի թողեք
ՀԿ-ն առողջապահության կառավարիչներ է պատրաստում` 1 միլիոն դրամ վարձի դիմաց․ Լուսանկար
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ Լուսանկար
Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա