Առաջիկա ՏԻՄ ընտրությունները, ըստ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար լուրջ փորձության կարող են վերածվել։
ԱԺ ճեպազրույցի ընթացքում Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ ՏԻՄ ընտրությունների ընթացքը իշխանության համար հեշտ չի լինելու։ Նա ընդգծել է, որ տարբեր համայնքներում ձևավորվող քաղաքական պատկերը կարող է նոր իրավիճակ ստեղծել։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի» մասնակցությանը՝ Աբրահամյանը նշել է, որ կուսակցությունը բոլոր համայնքներում սեփական թեկնածուներ չի առաջադրել։ Այն համայնքներում, որտեղ կուսակցությունը թեկնածու չունի, մասնակցության հետագա ձևաչափը որոշվելու է կուսակցության ներսում քննարկումներից հետո։
Նրա խոսքով՝ այդ հարցով նախատեսվում է կուսակցության նիստ, որի ընթացքում կքննարկվի, թե ինչ եղանակով է «Ուժեղ Հայաստանը» մասնակցելու այն համայնքների ընտրական գործընթացին, որտեղ սեփական թեկնածու չի առաջադրել։

Բաց մի թողեք
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան
Լրացել է ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամկետը
Եվրամիությունը Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կայա Կալլաս