23/09/2026

EU – Armenia

Թուրքիան զբոսաշրջիկներ ընդունող 4-րդ երկիրն է աշխարհում

Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության փոխնախարար Նադիր Ալփասլանը տվյալներ է ներկայացրել զբոսաշրջությունից ստացված եկամուտների վերաբերյալ։ Նա նշել է, որ վերջին 8 տարվա ընթացքում զբոսաշրջությունից ստացված եկամուտը 30 մլրդ դոլարից հասել է 65 մլրդ դոլարի։

Ըստ Ալփարսլանի՝ զբոսաշրջիկներ ընդունող երկրների շարքում Թուրքիան աշխարհում չորրորդ տեղում է։

Նախարարը հայտնել է, որ չնայած շրջակա տարածաշրջաններում պատերազմի և անկայունության տարրերի շարունակական առկայությանը, Թուրքիայի զբոսաշրջությունը պահպանել է իր աճը և զգալի ներդրում է ունեցել տնտեսության և զբաղվածության մեջ, գրում է Ermenihaber-ը։