Ադրբեջանական կողմը որոշել է հետաձգել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում այս օրերին Հայաստանում նախատեսված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումները։
Ադրբեջանական իշխանամերձ քարոզչակայքերից մեկի՝ Minval Politika-ի փոխանցմամբ՝ այս որոշումը պայմանավորված է, իբր, նրանց զառանցագին պնդմամբ, «Ադրբեջանի շուրջ հայ հասարակության մեջ ստեղծված իրավիճակով»։
Հակահայկական պատրվարկն այսպես են մեկնաբանել Բաքվում․
«Վերջին օրերին մեր երկրի դեմ լայնածավալ տեղեկատվական արշավ է սկսվել, որին մասնակցել են արտասահմանյան լոբբինգը և փորձագիտական շրջանակները։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Բաքուն կարծում է, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները և նրա ինքնիշխանությանը միջամտելու փորձերը զգալի աջակցություն են ստանում Հայաստանի պետական մարմինների կողմից։ Այլ կերպ ասած՝ Minval Politika-ին հասանելի տեղեկատվության համաձայն՝ այս հարձակումների հետևում կանգնած է Հայաստանի ղեկավարությունը։
Այս պայմաններում ադրբեջանական կողմը Հայաստանում ևս մեկ հանդիպում անցկացնելը համարել է անտեղի և որոշել է հետաձգել այն»։


Բաց մի թողեք
Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին. Լուսանկար
Պահանջում ենք բոլոր կալանավորված քաղաքական գործիչների և ընդդիմադիրների առողջական վիճակի անհապաղ ստուգում
Նուբարաշենի պայմաններն այնքան սարսափելի են, որ անկարելի է դրանց մասին խոսել՝ առանց հոգեկան անդորրդ կորցնելու. Գալստյան