Մահացել է հայտնի հայ արձակագիր, թարգմանիչ և սցենարիստ Վահագն Գրիգորյանը։
Ընտիր արձակագիրը, հիրավի վարպետը։
«Պողոս-Պետրոս», «Ժամանակի գետը» շշմելու վեպերի, ու էլի մի շարք ընտիր գործերի ստեղծողը։
Ասում էր՝ ամեն տարի Երևան եմ գալիս, որ կարողանամ ապրել։ Այս տարի չեկավ, չստացվեց․ ծանրացող առողջական վիճակը չթողեց։
Ու չապրեց անԵրևան։ Ամեն զրույցում դա էր ասում՝ մի բան անեմ գամ, գամ, գամ․․․
Մի տեսակ մխիթարություն է, որ իր լավագույն գործերի վերահրատարակումը տեսավ վերջին տարիներին, իր վեպերի ու մյուս գործերի սիրվելը, արժևորվելը տեսավ։ Շատ էր ուրախանում։
Մեր վերջին զրույցի ժամանակ ասաց, որ շատ կուզեր իր «5-րդ փողոցը» ժողովածուն էլ հրատարակված տեսնել։
Դա էլ կանենք, Վահագն Գրիգորյան, մեծ ջան, մեզ մեծ գրականություն նվիրած ջան․․․
Հանգստություն հոգուդ։
Այս մասին գրել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։
Նշենք, որ Վահագն Վահանի Գրիգորյանը հայտնի հայ արձակագիր, թարգմանիչ և սցենարիստ է, նրա ստեղծագործությունները զգալի հետք են թողել ժամանակակից հայ գրականության և կինոարվեստի մեջ: Ծնվել է 1942 թվականի մարտի 27-ին Երևանում, 1972 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։


Բաց մի թողեք
«Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. Լուսանկարներ
Գեղամ Մանուկյանը պապիկ է դարձել
Կաթողիկոսին դեռևս արգելված է