Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, Փարպի բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Ռանչպար գյուղ տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի, ինչ վիճակ է հիմա՝ քաոս․ Լուսանկարներ
Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ նախնական տեղեկությամբ վարորդը հանկարծամահ է եղել. Լուսանկար
Ռուսաստանից գազ չստանալու դեպքում Հայաստանը գազ չի ունենալու ընդհանրապես. Տեսանյութ