28/09/2026

EU – Armenia

Բռնել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակման մեջ կասկածվող տղամարդուն. Լուսանկար

Երուսաղեմում ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա տղամարդու, որը կասկածվում է 9-ամյա հայ քրիստոնյա երեխայի նկատմամբ հարձակման մեջ։ Նախնական տվյալներով՝ տղամարդը երեխայի դեմքին պղպեղային գազ է ցողել։

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Մամիլա շրջանում՝ Յոմ Կիպուրի՝ հրեական օրացույցի Քավության օրվա ընթացքում։ Ըստ նախնական վարկածի՝ միջադեպի պատճառ կարող էր լինել այն, որ երեխան տոնական օրը հեծանիվ էր վարում և ականջակալներ էր կրում։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը բնակվում է Գանեուս-Մոդիին բնակավայրում, որը գտնվում է Երուսաղեմի մերձակայքում և հիմնականում բնակեցված է ծայրահեղ ուղղափառ հրեաներով։

Իրավապահները հայտնել են, որ տղամարդու հարցաքննությունից հետո կարող է որոշում կայացվել նրան դատարան ներկայացնելու վերաբերյալ։

Բռնել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակման մեջ կասկածվող տղամարդուն