28/09/2026

EU – Armenia

Թումանյանում ՔՊ-ն ստացել է 95.1% ձայն․ Սուրեն Թումանյանը վերընտրվել է համայնքի ղեկավար. Լուսանկար

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Լոռու մարզի Թումանյան համայնքի ՏԻՄ ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1% -ը և ցուցակի առաջին համար Սուրեն Թումանյանը վերընտրվում է համայնքի ղեկավարի պաշտոնում:

Ժամը 20:00-ին ավարտվել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը։ Այդ մասին հայտնում է ԿԸՀ-ն:

Մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ ըստ համայնքների հետևյալն են՝

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-57.06%

Լոռու մարզի Թումանյան համայնք-59.96%

Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-35.29%

Կոտայքի մարզի Արզնի համայնք-45.20%: