ՌԴ Կրասնոդարի երկրամասի մի քանի շրջաններ անօդաչուների զանգվածային հարձակումների են ենթարկվել։ Այս մասին հայտնում է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։
«Անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով հրդեհներ են բռնկվել Դինսկի, Պավլովսկի և Կրասնոարմեյսկի շրջանների երեք քաղաքացիական ենթակառուցվածքների ձեռնարկություններում», – ասվում է Telegram–ում հրապարակված շտաբի հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Տեղում օպերատիվ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ են աշխատում։

Բաց մի թողեք
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
ԵՄ-ում պատրաստվում են քննարկել անվտանգության նոր արձանագրություն ստեղծելու առաջարկը․ FT
45 հազար ուսանող դուրս է եկել փողոց՝ բողոքի ցույցի. Լուսանկար