ԵԽԽՎ-ում ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը իր խոսքում փորձել է մեղադրել Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսին՝ ՔՊ-ական «ֆիրմային» մեղադրանքները փորձելով ներկայացնել, սակայն նույնիսկ նախագահողը դա նրան թույլ չի տվել։
Վերջինս իր «ՔՊ-ական ֆիրմային» մեղադրանքները սկսել է ներկայացնել, երբ ԵԽԽՎ բարձր ամբիոնից խոսվել է Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած հալածանքների մասին։
«Հայոց Կաթողիկոսի աթոռն այժմ զբաղեցնող անձը, ըստ մեր ունեցած փաստերի ու փաստաթղթերի, ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։
Նրա եղբայրը միջազգային գործակալ է՝ մի երկրի գործակալ, որը…»,- ասաց Գրիգորյանը, բայց նրան ելույթն ընդհատվեց նախագահողի կողմից, որը հորդորեց խոսել բացառապես քննարկվող զեկույցի շրջանակում։
Ընդ որում, Եկեղեցու դեմ հալածանքների մասին խոսել է ԵԽԽՎ Խահպանողականների խմբի խոսնակ, Միացյալ Թագավորությունը ներկայացնող պատվիրակ Էդվարդ Լեյնը։ Լեյնը մասնավորապես ասել էր, որ աշխարհում ամենահին ազգային եկեղեցի հանդիսացող ՀԱԵ-ն ներկայումս աննախադեպ սպառնալիքի է ենթարկվում ՀՀ կառավարության կողմից՝ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի։
Բրիտանացի պատգամավորը նշել էր, որ «Հայաստանի գործող կառավարությունը անցել է բոլոր սահմանագծերը եկեղեցու և պետության միջև՝ իրականացնելով եկեղեցու դեմ աննախադեպ ճնշում։ ԵԽԽՎ-ն պետք է մտահոգվի այս իրավիճակով և պաշտպանի եկեղեցու ազատությունը։
Սա հաշվարկված հարձակում է կրոնական ինքնավարության վրա»։ Հռիփսիմե Գրիգորյանը հենց այս հայտարարությանն էր հակադարձելու փորձ արել, սակայն նախագահողը նույնիսկ նրան դա անել թույլ չի տվել։

Բաց մի թողեք
Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից․ Գառնիկ Դավթյան
ԵԽԽՎ-ն արձանագրել է ԿԸՀ կեղծիքը եւ իշխանություններին հորդորել է փոխել ԸՕ-ն
«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ