Հոկտեմբերի 5-ին Վաղարշապատում կայանալիք ավագանու նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին շնորհել Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։
Հատկանշական է, որ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը համարվում է իշխանության հետ սերտ հարաբերություններ ունեցող հոգևորականներից մեկը և ինչպես ընդունված է ասել`10 տիրադավերից մեկն է։
Նախաձեռնությունը ուշագրավ է հատկապես այն ֆոնին, որ իշխանության և Հայ Առաքելական եկեղեցու, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև հակասությունները վերջին շրջանում ոչ միայն չեն թուլանում, այլև հասել են իրավական ու դատական գործընթացների։
Շատերի կարծիքով ` իշխանության այս քայլը դիտարկվում է նաև որպես Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի համար որոշակի «հող նախապատրաստելու» գործընթաց, ինչը կարող է հետագայում ավելի մեծ գործընթացի մաս լինել՝ ընդհուպ նրան որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի հնարավոր թեկնածու առաջադրելու համար։



Բաց մի թողեք
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ Արսեն Գևորգյանի մահվանից հետո. փաստաբանական թիմ
Ինչո՞ւ է Ալիևը հղում անում Աննա Հակոբյանին․ 12 հազար դասալիքի մասին թեզը՝ որպես քարոզչական զենք