ԵԽԽՎ-ում ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը իր խոսքում փորձել է մեղադրել Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսին՝ ՔՊ-ական «ֆիրմային» մեղադրանքները փորձելով ներկայացնել, սակայն նույնիսկ նախագահողը դա նրան թույլ չի տվել։
Վերջինս իր «ՔՊ-ական ֆիրմային» մեղադրանքները սկսել է ներկայացնել, երբ ԵԽԽՎ բարձր ամբիոնից խոսվել է Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած հալածանքների մասին։
«Հայոց Կաթողիկոսի աթոռն այժմ զբաղեցնող անձը, ըստ մեր ունեցած փաստերի ու փաստաթղթերի, ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։
Նրա եղբայրը միջազգային գործակալ է՝ մի երկրի գործակալ, որը…»,- ասաց Գրիգորյանը, բայց նրան ելույթն ընդհատվեց նախագահողի կողմից, որը հորդորեց խոսել բացառապես քննարկվող զեկույցի շրջանակում։
Ընդ որում, Եկեղեցու դեմ հալածանքների մասին խոսել է ԵԽԽՎ Խահպանողականների խմբի խոսնակ, Միացյալ Թագավորությունը ներկայացնող պատվիրակ Էդվարդ Լեյնը։ Լեյնը մասնավորապես ասել էր, որ աշխարհում ամենահին ազգային եկեղեցի հանդիսացող ՀԱԵ-ն ներկայումս աննախադեպ սպառնալիքի է ենթարկվում ՀՀ կառավարության կողմից՝ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի։
Բրիտանացի պատգամավորը նշել էր, որ «Հայաստանի գործող կառավարությունը անցել է բոլոր սահմանագծերը եկեղեցու և պետության միջև՝ իրականացնելով եկեղեցու դեմ աննախադեպ ճնշում։ ԵԽԽՎ-ն պետք է մտահոգվի այս իրավիճակով և պաշտպանի եկեղեցու ազատությունը։
Սա հաշվարկված հարձակում է կրոնական ինքնավարության վրա»։ Հռիփսիմե Գրիգորյանը հենց այս հայտարարությանն էր հակադարձելու փորձ արել, սակայն նախագահողը նույնիսկ նրան դա անել թույլ չի տվել։

Բաց մի թողեք
Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում
Եվրախորհրդի դիտորդները ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը ընտրությւոնների հետ կապված․ Տեսանյութ
Բռնել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակման մեջ կասկածվող տղամարդուն. Լուսանկար