Անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը մեզ պատմեց, որ օրերս ՊՆ-ից իրենցից մի քանիսը զանգեր են ստացել: ՊՆ ներկայացուցիչը ծնողներին հարցուփորձ է արել, թե որ ծնողն ունի իր անունով բնակարան, որը՝ ոչ:
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր զրուցակիցն ասաց՝ խոսակցություններ կան, որ իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները` մի քանիսին բնակարանով ապահովել, քանի որ այս տարիներին անհետ կորածների հետ կապված՝ պետությունը որեւէ հստակ քայլ չի արել, եւ պաշտպանության նախարարն այս 6 տարվա ընթացքում անգամ չի կարողացել հստակեցնել, թե իրենց որդիներից քանիսն է մահացել, քանիսն է գերության մեջ:
Իսկ իրենց վիճակն ամենածանրն է` մյուսների զավակները գոնե գերեզման ունեն, որին այցի են գնում ծնողները, իրենք դրանից էլ են զրկված: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՊՆ խոսնակից, բայց նա զանգերին չպատասխանեց:

Բաց մի թողեք
Նոյեմբերյանի նախկին փոխհամայնքապետը հույս ունի, որ դատարանում կարդարացվի. Լուսանկար
Ի՞նչն էր ավելի արտառոց՝ պատերազմի օրով Թաթա երգացնե՞լը, թե՞ Հ1-ի ներողությունը
Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում