19/08/2026

EU – Armenia

«Օպել»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար

Օգոստոսի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 12:20-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Հ. Աբրահամյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 10-ամյա աղջկա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։