Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հաջողությունը Սաքսոնիա-Անհալթում «հիմնիվեր ցնցել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությանը»։
Կանցլերը ընտրությունների արդյունքը անվանել է «կուսակցական համակարգի տեկտոնական տեղաշարժ» և ընդունել է, որ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը չի կարողացել «հուզական կապ հաստատել ժողովրդի հետ»։
«Չի կարելի վերադառնալ նախկին դիրքին»,- հավելել է Մերցը։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կտրուկ է արձագանքել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հաղթանակին Սաքսոնիա-Անհալթում։ «Լեհաստանում միայն հիմարները կամ դավաճանները կարող են ուրախանալ «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաղթանակով»,- գրել է նա X-ում։

Բաց մի թողեք
Գերմանիան և Իտալիան արգելափակել են Կալլասի կողմից պաշտպանական խումբ ստեղծելու գաղափարը
Քաղաքական ցնցում՝ Գերմանիայում․ Մերցն ընդունել է իր կուսակցության պարտությունը
Նորվեգիան զորք է կուտակում ՌԴ-ի հետ սահմանին․Կրեմլի արձագանքը