Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ 2026-ի հոկտեմբերի 25-ին կայանալիք Իջեւան համայնքի ավագանու համամասնական ընտրություններում ընտրողների թիվը 34 հազար 504 է։
«Հրապարակ» գրում էր. Ըստ նույն կայքի՝ Իջեւանի ավագանու համամասնական ընտրակարգով 2021թ․ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ընտրություններում ընտրողների թիվը եղել է 33 հազար 90։ Այսինքն՝ 5 տարում համայնքի ընտրողների թիվն աճել է 1414-ով։ Նմանապես, 2021-ի համեմատ Դիլիջան համայնքի ընտրողների քանակը 2026-ին աճել է 1248-ով։
Բնական վերաճի բացակայության եւ արտագաղթի հետեւանքով Հայաստանի բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում։ Այս հանելուկի պատասխանը միայն օրվա իշխանությունը կիմանա։

Բաց մի թողեք
Պարգեւատրումներից չեն կշտանում
Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից․ Լուսանկար
Միջամտությունները հասցրել են նրան, որ, օրինակ, ՀՅԴ-ն չի առաջադրվել