Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դատապարտել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին գտնվող Ստարոկոզաչյե անցակետի վրա ռուսական ԱԹՍ-ների հարձակումը, ինչպես նաև ռուսական «Գերան» տեսակի անօդաչու թռչող սարքի կողմից Մոլդովայի օդային տարածքի խախտումը: Նա այս հայտարարությունն արել է X սոցհարթակում։
Սանդուն հիշեցրել է, որ նախորդ օրը Մոլդովան ստիպված էր ժամանակավորապես փակել իր օդային տարածքը ռուսական անօդաչու թռչող սարքի հայտնվելուց հետո:
Ըստ այդ երկրի իշխանությունների՝ անցած գիշեր ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Ուկրաինայի սահմանային ենթակառուցվածքների, այդ թվում՝ մոլդովա-ուկրաինական սահմանին գտնվող Ստարոկոզաչյե անցակետի վրա։
Ըստ ուկրաինական կողմի՝ հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել են մի քանիսը: Սահմանային ենթակառուցվածքները վնասվել են, հրդեհներ են բռնկվել տեղում, և անցակետի գործողությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Սանդուն ընդգծել է, որ ռուսական հարձակումների աշխարհագրության ընդլայնման պատճառով Ուկրաինային անհրաժեշտ են լրացուցիչ ՀՕՊ համակարգեր։

Բաց մի թողեք
Վուչիչը լուծարել է խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել
Վիտկոֆֆը և Քուշները Կիեւից հեռացել են խորապես ցնցված․ Ռադայի պատգամավոր. Լուսանկար
Իրանն արագացրել է լեռան խորքում միջուկային օբյեկտի շինարարությունը. CNN