Պատկերացրեք մի պահ, որ թուրքը գրավել է Երևանը և ինչ որ մի հաջիև նշանակվել է գեներալ-նահանգապետ։ Ի՞նչ կաներ նա։
Առաջինը` անմիջապես կմաքրեր, կջնջեր բոլոր հերոսների բոլոր պատկերները, արմատախիլ կաներ նրանց անուններն իսկ բոլոր տեսակի հիշատակումներից, դասագրքերից։ Կվերացվեին նրանց հուշաքարերն ու հուշարձանները։
Կձերբակալեր բոլոր կենդանի հերոսներին, Արցախը հիշատակող քաղաքական դեմքերին և, կուղարկվեին Բաքու։
Կկտրեր կապը սփյուռքի հետ և կնշանակեր սեփական կապավորի, նոր տեսակի սփյուռք գեներացնելու համար։
Կհարվածեր Եկեղեցուն, կձերբակալեր Կաթողիկոսին, կնշանակեր սեփական խամաճիկ կաթողիկոսին, որն էլ կստորագրեր հայտարարագիր առ այն, որ Արցախը(Ղարաբաղը) աղվանական է։
Կհաներ Արարատի պատկերը բոլոր խորհրդանիշներից, Արագածն էլ կվերանվաներ Ալագյազ։
Կվերաբնակեցներ ադրբեջանցիներին նախկին անկլավներում, ապա, ողջ Սյունիքում, այն անվանելով Զանգեզուր։
Թույլ տվեք` չշարունակել։
Հիմա այդ գեներալ-նահանգապետի փոխարեն հայազգի հաջիևներն են իրականացնում նույն ծրագիրը։
Դեպի Արարատ
Բանաստեղծ Դավիթ Վանյան


Բաց մի թողեք
Սեպտեմբերի 27. Այն ցավը, որ չի ավարտվում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ
Դու քո երկրի դեմ թշնամություն իրականացնող սուբյեկտ ես, քանդող, ոչնչացնող և ուրացող