29/09/2026

EU – Armenia

Հանձնաժողովն առաջարկում է արմատապես վերափոխել որոշումների կայացման գործընթացը՝ ընդլայնվող ԵՄ-ի համար

Ընդլայնման, պատժամիջոցների և պաշտպանության ոլորտներում որոշումների կայացումը պարզեցնելու նպատակով կհրաժարվեն «կոնսենսուսի» մոդելից

Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի ԵՄ-ում որոշումների կայացման կարգի լայնածավալ վերափոխում՝ ազգային վետոները շրջանցելու և օրենքի գերակայության նոր երաշխիքներ ներդնելու նպատակով, քանի որ միությունը ձգտում է իր կազմում ընդգրկել նոր անդամների, օրինակ՝ Չեռնոգորիան և Ալբանիան։

Հաջորդ շաբաթ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կներկայացնի ԵՄ-ի ներքին գործունեության՝ վերջին տասնամյակների ընթացքում ամենախոշոր փոփոխության ծրագիրը՝ ուղղված 30 և ավելի անդամ ունեցող ընդլայնված միությանը նախապատրաստվելուն, ընդ որում՝ առանց ԵՄ Լիսաբոնի պայմանագրում փոփոխություններ կատարելու։

Ընդլայնման ռազմավարության վերաբերյալ երկու ներքին նախագծային փաստաթղթեր (որոնց ծանոթացել է Rapporteur-ը) առաջարկում են կիրառել իրավական «կամրջող դրույթներ»՝ թեկնածու երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտի քննարկման բազմաթիվ միջանկյալ փուլերում 27 երկրների միջև միաձայնության պահանջից հրաժարվելու համար։

ԵՄ-ն պետք է ավելի քիչ կախված լինի կոնսենսուսի սկզբունքից. ասվում է փաստաթղթերից մեկում, որը հիմք կծառայի հաջորդ շաբաթ Հանձնաժողովի նախագահի ներկայացնելիք ծրագրի համար։ «Կոնսենսուսն ամրապնդում է քաղաքական պատասխանատվության զգացումը և ժողովրդավարական լեգիտիմությունը։ Սակայն այն կարող է նաև հետաձգել կամ կանխել ժամանակին որոշումների կայացումը այն ոլորտներում, որտեղ Միությունը գործելու առավել մեծ կարիք ունի»։

Այս միջոցառումը, որի իրականացումը ևս պահանջում է միաձայն համաձայնություն, կարող է զգալիորեն արագացնել Ուկրաինայի, Չեռնոգորիայի և Հյուսիսային Մակեդոնիայի նման երկրների «Միության ընդլայնմանը զուգընթաց՝ անխուսափելիորեն կմեծանա որոշումների կայացման ձգձգման կամ արգելափակման ռիսկը», – նշվում է ներքին փաստաթղթում։ Այդ նպատակով Հանձնաժողովը կմշակի աշխատանքային ծրագիր՝ «անցումային դրույթների» (passerelle clauses) կիրառման վերաբերյալ։

«Անցումային դրույթները» ԵՄ պայմանագրերում ամրագրված մեխանիզմներ են, որոնք թույլ են տալիս քաղաքականության կոնկրետ ոլորտներում քվեարկության կանոնները մշտական ​​հիմունքներով փոխել՝ միաձայնության սկզբունքից (երբ բոլոր երկրները կարող են կիրառել ազգային վետո) անցնելով որակյալ մեծամասնությամբ քվեարկության։

Սպասվող դիմադրություն

Թեև չկան նշաններ, որ ԵՄ-ն կհրաժարվի միաձայնության պահանջից թեկնածու երկրի անդամակցության գործընթացի սկզբնական և եզրափակիչ փուլերում, ԵՄ-ում որոշումների կայացման կարգի արմատական ​​վերափոխումը կբախվի խոչընդոտների։

Մեկ այל վիճահարույց առաջարկ նախատեսում է, որ Միության ընդլայնման դեպքում ԵՄ անդամ երկրներից միայն երկու երրորդը կունենա եվրոպական հանձնակատար։

Ներկայիս 27 անդամ ունեցող Միության պարագայում ինը երկիր ստիպված կլինի հրաժարվել Բրյուսելում իր ներկայացուցչի առկայությունից։

Ակնկալվում է, որ սա կդժգոհություն կառաջացնի փոքր անդամ պետությունների շրջանում, որոնք պատմականորեն պնդում են, թե Միության ընդլայնմանը զուգընթաց Բրյուսելում իրենց ազդեցությունը նվազել է։

2008 թվականին հանրաքվեներից մեկում պարտվելուց հետո Իռլանդիան ստացել է իրավական երաշխիք առ այն, որ «Հանձնաժողովը կշարունակի ներառել յուրաքանչյուր անդամ պետության մեկական քաղաքացու», ինչից Դուբլինը ստիպված կլինի հրաժարվել։

Երաշխիքային նոր դրույթներ

Փաստաթղթերի նախագծերի համաձայն՝ նոր անդամները կարող են մեկ տասնամյակ կամ ավելի երկար ժամանակահատվածով գտնվել փորձաշրջանի մեջ, որի ընթացքում նրանց նկատմամբ Բրյուսելի կողմից կիրականացվի ուժեղացված վերահսկողություն։

Այդ փորձաշրջանի ընթացքում պատժամիջոցները կարող են ներառել Խորհրդում քվեարկության իրավունքի կասեցում և ֆինանսական տույժեր՝ համաձայն նոր մշակված «ֆինանսական» և «ինստիտուցիոնալ» երաշխիքների։

Նոր անդամներից կպահանջվի ստորագրել իրավական պարտադիր ուժ ունեցող «ժամանակավոր պարտավորություն»՝ չարգելափակելու ԵՄ մյ Նոր անդամներից նաև կպահանջվի մինչև անդամակցելը միանալ Եվրոպական դատախազությանը, որը հետաքննում է ԵՄ միջոցների հաշվին կատարվող խարդախությունները։