29/09/2026

EU – Armenia

Հանրային նոր հեռուստաալիք՝ նոր անձնակազմո՞վ

«Ազգային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությամբ Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակմանը։

Նա նշել է, որ Հանրայինի կողմից հաջորդ օրը տեղի ունեցածը «սխալ» որակելն ու ներողություն խնդրելը բավարար չէ։ Կարագոզյանի խոսքով՝ պետք է պարզել, թե ով և ինչ հանգամանքներում է կայացրել այդ որոշումը, ինչպես նաև ուսումնասիրել հնարավոր իրավական հետևանքների հարցը։

Նա պահանջում է իրավական գործընթաց սկսել, հանրությանը ներկայացնել որոշման պատասխանատուներին և գնահատել՝ տեղի ունեցածը մասնագիտական անփութության, կառավարչական ձախողման, թե այլ հանգամանքի հետևանք է եղել։

Կարագոզյանը նաև առաջարկում է ամբողջությամբ փոխել Հանրային հեռուստաընկերության կառավարման համակարգն ու եթերային քաղաքականությունը՝ պնդելով, որ անհրաժեշտ է ստեղծել նոր հանրային հեռուստաալիք՝ նոր անձնակազմով։