02/10/2026

EU – Armenia

Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա․ Ալիև

«Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Թեև Հայաստանի նախկին ղեկավարները՝ նրանք բոլորը, ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում ելույթի ժամանակ։

«Հայաստանի գործող իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեզ, իրենց անտեղի ու անհիմն հայտարարություններով վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը»,- նշել է նա։