Արդեն շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ըստ այդ նախագծի լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային քանակը, որը չի կարող պակաս լինել 4000-ից: Այս օրենքի ընդունման պարագայում այլևս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4000-ից պակաս ուսանողներ:
Դրանք են Ագրարային, Մանկավարժական, Բրյուսովի անվան համալսարանները, Ֆիզիկական կուլտուրայի, Թատրոնի և կինոյի ինստիտուտները, Կոնսերվատորիան, Գեղարվեստի և պետական կառավարման ակադեմիան, ինչպես նաև մարզային բուհերը:
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերի փաթեթով ընդունեց «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից գույք հետ վերցնելու և Ֆրանսիական դեսպանատանը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին որոշումը։
Տարածքը հատկացվելու է Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտին։
«Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի ուսանողների թիվն արագորեն աճում է, և ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս բավարար պայմաններում ընդունել վերջիններիս։ Դրա համար պետք է նոր, առավել ընդարձակ և լավագույնս հարմարեցված տարածք։ Ուստի ԿԳՄՍՆ-ն առաջարկում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին ամրացված Երևան քաղաքի Ամիրյան 26 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի 1-ին հարկից 546.8քառ․մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և տասը տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Ֆրանսիական ինստիտուտին»,- ասվում է հիմնավորման մեջ։

Բաց մի թողեք
Ադրբեջանցի երեխաներին հավաքել, պատմել են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է»
Մատաղիսի ավերված դպրոցն ու Ալիևների ընտանեկան լուսանկարը․ Արցախի կորսված կրթության խորհրդանիշը. Լուսանկար
ԿԳՄՍ փոխնախարարներն ազատվել են պաշտոնից. Լուսանկար