«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ն թողարկել է արժեկտրոնային պարտատոմսեր։ Թողարկման շրջանակում կներկայացվի 4,000 անվանական, ոչ փաստաթղթային պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 400 միլիոն ՀՀ դրամ: Պարտատոմսերը նախատեսված են շուկայի ազատ շրջանառության համար:
«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա»-ն հայտնի միջազգային մարքեթինգային և քրաուդֆանդինգային ընկերություն է, որը մասնագիտացած է նորարարական գաղափարների առաջխաղացման ոլորտում: Ընկերությունը երկար տարիների փորձ ունի ապրանքանիշերի առաջխաղացման, քրաուդֆանդինգային արշավների կազմակերպման, էլեկտրոնային կոմերցիայի և բազմաբնույթ մարքեթինգային ռազմավարությունների մշակման մեջ:
Ընկերությունն ապահովում է իր հաճախորդներին ռեսուրսներ, աջակցություն և մարքեթինգային առաջադեմ լուծումներ, որոնք էլ հնարավորություն են տալիս տվյալ արտադրանքը հաջողության հասցնել միջազգային առաջատար շուկաներում: Ընկերության գրասենյակները տեղակայված են Երեւանում, Նյու Յորքում եւ Չինաստանի Շենժեն քաղաքում։
Արդեն շուրջ տասը տարի լինելով մարքեթինգի ոլորտում՝ TCF-ն իրականացրել է աշխարհում ամենաշատ՝ թվով միլիոն դոլարը գերազանցող հանրային դրամահավաքի (crowdfunding) արշավներ, և ներկայացված է Forbes ամսագրում, ինչպես նաեւ այլ հեղինակավոր հրատարակություններում։
«Մեր ընկերությունը մասնագիտացած է մարքեթինգային ռազմավարությունների, քրաուդֆանդինգային և գովազդային արշավների իրականացման, ինչպես նաև ծրագրային ապահովման մշակման մեջ: Մենք աշխարհում օգնել ենք ավելի քան 1000 ընկերությունների՝ իրենց արտադրանքն առաջխաղացնել միջազգային շուկաներում և հասնել հաջողության։ Պարտատոմսերի թողարկումն ու ներդրումը կօգնեն ընդարձակել մեր գործունեությունը՝ ավելացնել մեր ներկայացուցչություններն ու նոր բիզնես ուղղություններն աշխարհի տարբեր շուկաներում, և ավելի դոմինանտ դիրք ունենալ։ Մենք ձգտում ենք ապահովել հուսալի, պրոֆեսիոնալ և վստահելի գործընկերություն՝ նպաստելով հայկական տնտեսության առաջընթացին և նորարարական գաղափարների գործնական կիրառմանը»,- նշում է «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը:
«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա ՍՊԸ»-ն՝ TCF-ը որպես հայտնի միջազգային մարքեթինգային գործակալություն, պարտատոմսերի թողարկող իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։ Սա ներդրում կատարելու եւ խնայողություններն արդյունավետ օգտագործելու լավագույն հնարավորություններից է քանի որ այն ներդրողներին տալիս է բարձր՝ տարեկան 12.75% եկամուտ ստանալու հնարավորություն։
Ի՞նչ է պարտատոմսը, և ինչպես է այն աշխատում Քրաուդֆանդինգ ֆորմուլա ՍՊԸ-ում:
Պարտատոմսը պարտքային արժեթուղթ է, որի միջոցով կարող եք ներդրում կատարել «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ՍՊԸ-ում և սահմանված ժամկետում ստանալ Ձեր ներդրած գումարը՝ հավելյալ եկամուտով: Քրաուդֆանդինգ ֆորմուլայի պարտատոմսերի Ծրագրային Ազդագիրը գրանցված է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից։
Ինչու՞ պետք է ընտրեմ Քրաուդֆանդինգ ֆորմուլայի պարտատոմսերը:
Ընկերության պարտատոմսերը առաջարկում են բարձր՝ տարեկան 12,75% եկամտաբերություն։
Կարո՞ղ եմ արդյոք վաճառել գնված պարտատոմսերը։
Այո, Ընկերության պարտատոմսերը կարող եք վաճառել ՀՀ ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո՝ հիմնականում տեղաբաշխման ավարտից հետո 1-3 ամսում՝ ստանալով մինչ այդ կուտակված տոկոսագումարները:
Ինչպե՞ս կարող եմ գնել Քրաուդֆանդինգ ֆորմուլայի պարտատոմսեր:
Պարտատոմսեր գնելու համար՝
Պետք է ունենալ կամ բացել արժեթղթերի հաշիվ։ Արժեթղթերի հաշիվ բացում են Հաշվի օպերատոր հանդիսացող բանկերը և ներդրումային ընկերությունները։ Հաշվի օպերատորների ցուցակը՝ CDA։
Գումարը փոխանցել Ինեկոբանկի 2050422356271002 դրամային հաշվեհամարին մինչև ժամը 14։00-ը՝ այդ օրվա գնով պարտատոմսերը ձեռք բերելու համար։ Պարտատոմսերի ամեն օրվա գներն այստեղ։
Լրացնել և ստորագրել պարտատոմսերի ձեռքբերման հայտը։
Վերոնշյալ գործողությունները հաջող իրականացնելուց հետո Դուք կդառնաք Քրաուդֆանդինգ ֆորմուլայի կողմից թողարկված պարատատոմսերի ներդրող։
Ունե՞ք հետաքրքիր գաղափար կամ յուրահատուկ ապրանք: Պատրա՞ստ եք արտադրել այն և նվաճել միջազգային շուկաները: Հրաշալի է! Մենք փնտրում էինք հենց Ձեզ:
Innovate Armenia-ն նորարարական ապրանքների համահայկական մրցույթ է, որը նպատակ ունի խթանել նորարարությունը մեր երկրում և արտադրել միջազգային շուկաներում մրցունակ ֆիզիկական ապրանքներ։
Փետրվարի 15-ին Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ TCF-ի կողմից կազմակերպված «Crowdfunding, bonds and much more with TCF» կրթական սեմինարը` հատուկ լրատվամիջոցների տնտեսական ուղղվածության լրագրողների համար։
Միջոցառման ընթացքում TCF-ի համահիմնադիր-տնօրեն Նարեկ Վարդանյանը և Գործառնական տնօրեն Նորայր Մարգարյանը խոսեցին պրոդուկտների առաջխաղացման, քրաուդֆանդինգի, արշավների կազմակերպման, էլեկտրոնային կոմերցիայի և բազմաբնույթ մարքեթինգային ռազմավարությունների մասին։
Դայմենշն ընկերության Ներդրումային տնօրեն Արմեն Հովհաննիսյանն ու Ներդրումային մասնագետ Մարիամ Գրիգորյանը խոսեցին ՀՀ արժեթղթերի շուկայի, դրա կարևորության և գործիքակազմի մասին:
Անցկացվեց նաև աշխատարան, որի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացան քրաուդֆանդինգի հիմնական սկզբունքներին, գործող մոդելներին, հաջողված միջազգային և տեղական օրինակներին, ինչպես նաև սովորեցին մշակել արդյունավետ քարոզարշավներ, ձևավորել հավատարիմ լսարան և օգտագործել ժամանակակից թվային գործիքները՝ իրենց նախաձեռնությունների համար անհրաժեշտ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։
Բաց մի թողեք
Ինչու ինքնաթիռները չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Հայ գործարարների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին․ Ով դու, առաջնորդներից մեծագույնը, առաջնորդների առաջնորդը, խաղաղության խաչասերում ․․․
Ճանապարհ բացելու այս PR-ի պատճառով Ռուսաստանը բարձրացրել է ՀՀ-ին մատակարարվող ցորենի գինը