ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում (վարչության պետ Արթուր Զաքարյանի), ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության ծառայողների հետ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի 5/1 հասցեում գտնվող գազալցակայանում։
Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, խուզարկության շրջանակներում հիմնավորվել է, որ գազալցակայանի սեփականատեր 43-ամյա Արտակ Գ․-ն հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող բնական գազ և առանց համապատասխան թույլտվության՝ իրականացրել է դրա վաճառքը, խուսափելով նաև հարկային պարտավորություններից:
Դեպքի փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արտակ Գ․-ն ԱԺ նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ, Նահապետ Գևորգյանի, որդին է։







Բաց մի թողեք
«Գիշերային թիթեռնիկները» հյուրանոցում տղամարդուց կես միլիոն դրամ են հափշտակել
Միհրան Հակոբյանի ծեծի գործով 4 անձ է ձերբակալվել
Հովիկ Աղազարյանի գործով նորություն կա, ինչ է սպասվում