Այսօր գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» միավորումը բանակցում է տարբեր քաղաքական ուժերի հետ եւ արդեն ուրվագծվում է, որ խոշոր միավոր է ձեւավորվում։
Մեր տեղեկություններով, բանակցությունների մեջ է նաև «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն` այդ ընդդիմադիր դաշինքում ընդգրկվելու համար:
«Հրապարակը» կապվել է «ՀայաՔվեի» մամուլի պատասխանատու Դավիթ Սարգսյանի հետ` ճշտելու բանակցությունների ընթացքն ու այս լուրերի իսկությունը․ «Ո´չ, «ՀայաՔվեն» Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի հետ չի բանակցում և այդ դաշինքի կազմում ընդգրկվելու հարցով մտադիր էլ չէ բանակցելու: Դեռևս անցած տարվա սեպտեմբերին «ՀայաՔվեն» նախանշել է, թե ովքեր կարող են լինել իր դաշինքային գործընկերները, այն է` նորաստեղծ և առողջ ազգային ուժերը: Նաև հայտարարել էինք ընդդիմադիր լայնածավալ դաշինք ձևավորելու պատրաստակամության մասին: Այս պահին մի շարք ուժերի հետ բանակցություններ ու խորհրդակցություններ են ընթանում, առաջիկա շաբաթներին որոշակիություն կմտնի այս հարցում»:

Բաց մի թողեք
Հին «բախման» նոր նրբերանգները
Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ
Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը