Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում։ Այս հայտարարությունն արել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ մեկնաբանելով ԵՄ–ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ վերջին հայտարարությունները։
«Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչ ուղիով են նրանք (Հայաստանը. խմբ.) ցանկանում ընթանալ, և Եվրոպան կաջակցի նրանց», – ասել է Կոսը Բրյուսելում:
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին 9-ին առաջարկեց ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում քննարկել Հայաստանի` ԵՄ-ի շուրջ ծրագրերի հարցը: Նրա խոսքով` թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ ՌԴ նախագահի կարծիքով` միանգամայն տրամաբանական կլիներ այդ հարցով հանրաքվե անցկացնել։

Բաց մի թողեք
Մենք պետք է մեր մեջ քննարկենք, թե կոնկրետ ինչ ենք ուզում քննարկել նրանց հետ․ Կալասը՝ ՌԴ-ի մասին
ԵՄ-ն Ռուսաստանի հետ կխոսի «ճիշտ պահին», ասում է Կոստան
Պուտինը ասում է, որ Հայաստանի ԵՄ անդամակցության հանրաքվեն «տրամաբանական» կլինի