11/05/2026

EU – Armenia

Ինչ տեսահոլովակ է նկարահանվել Արարատի ֆոնին. Լուսանկար

Կոմպոզիտոր Արա Գևորգյանը մասշտաբային նոր նախագիծ է իրականացրել՝ «1000 դհոլ» խորագրով տեսահոլովակի նկարահանմամբ։ Տեսահոլովակը նկարահանվել է Արարատ լեռան գեղեցիկ ֆոնին՝ միավորելով հարյուրավոր մասնակիցների։

Նախագծում ընդգրկվել են հիմնականում 10 տարեկանից բարձր երեխաներ, իսկ բեմադրական աշխատանքները ղեկավարել է ռեժիսոր Վահե Յանը։ Նկարահանումների ընթացքում միաժամանակ հանդես են եկել ավելի քան հազար դհոլահարներ և բազմաթիվ պարուհիներ՝ ստեղծելով տպավորիչ մթնոլորտ։

Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Աշտարակից Եղվարդ տանող ճանապարհահատվածում։

Ինչ տեսահոլովակ է նկարահանվել Արարատի ֆոնին