12/05/2026

EU – Armenia

Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը դատարանին միջնորդեց փոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը։

Վարդևանյանը դատարանին պարզաբանեց, որ խափանման միջոցի իրավաչափության պայմանների այնպիսի փոփոխություն է տեղի ունեցել, որ այժմ պետք է խափանման միջոցի հարցը կրկին քննարկման առարկա դառնա: Խոսքն այն մասին է, որ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը մասնակցում է Ազգային ժողովի ընտրություններին, գրանցվել է ԿԸՀ-ի կողմից և այժմ գտնվում էր նախընտրական քարոզչության փուլում:

Դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ առանց քննության թողեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը` տնային կալանք խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Վարդևանյանը դատարանին միջնորդությունը ներկայացնելիս պարզաբանել էր, որ խափանման միջոցի իրավաչափության պայմանների այնպիսի փոփոխություն է տեղի ունեցել, որ այժմ պետք է խափանման միջոցի հարցը կրկին քննարկման առարկա դառնա:

Խոսքն այն մասին է, որ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը մասնակցում է Ազգային ժողովի ընտրություններին, գրանցվել է ԿԸՀ-ի կողմից և այժմ գտնվում էր նախընտրական քարոզչության փուլում: