«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Հակակոռուպցիոն դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր համար անընդունելի է ցանկացած երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին։
Սամվել Կարապետյանն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ինքն է Վլադիմիր Պուտինին «բերել Հայաստանի վրա»։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ ընդգծել է, որ իր համար անընդունելի է որևէ տեսակի, անգամ Ռուսաստանի կողմից իրականացվող միջամտությունը Հայաստանի գործերին։
Այն հարցին, թե արդյոք ինքն է Պուտինին ուղղորդել դեպի Հայաստան, Կարապետյանը կատակով պատասխանել է. «Այո, բանտի խցից ես զանգեցի Պուտինին, ասեցի անպայման մի հատ Հայաստանի վրա տես ինչ ես անում»։
Նշենք, որ այսօր ընթանալու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով հերթական դատական նիստը:

Բաց մի թողեք
Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը. Լուսանկար
Դուք հանձնել եք Արցախը, 5000 տղաների մահվան պատճառ եք. քաղաքացու խոսքը հունից հանեց Փաշինյանին. Տեսանյութ
Ավետիս Առաքելյանը արձակուրդում է և հնարավոր է` չվերադառնա. ինչ է սպասվում Գյումրիին