«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները շարունակում են նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում։ Այսօր նախատեսված են հավաքներ Գանձաքար, Իջևան, Հաղարծին համայնքներում, իսկ Դիլիջանում կանցկացվի նաև քայլերթ և համերգային ծրագիր։
Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է նախորդ օրերի հանդիպումներին Բերդում, Նոյեմբերյանում, Զորականում և Բագրատաշենում՝ դրանք գնահատելով որպես տպավորիչ և պատասխանատվություն ստեղծող։
Նրա խոսքով՝ չնայած սոցիալ-տնտեսական դժվարություններին և աշխատատեղերի սղությանը, բնակիչները ցուցաբերել են մեծ հետաքրքրություն և ազգային գաղափարներով լցված վերաբերմունք՝ ինչը, ըստ նրա, վկայում է երկրի զարգացման ներուժի մասին։
Նարեկ Կարապետյանը առանձնացրել է հատկապես Նոյեմբերյանի տարածաշրջանում գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրը՝ նշելով, որ այնտեղ անհրաժեշտ է շուտափույթ ստեղծել և գործարկել մթերման կայաններ։ Նրա խոսքով՝ ներկայում գյուղացիները ստիպված են իրենց բերքը վաճառել ճանապարհների եզրերին, ինչը խնդիրներ է ստեղծում արտադրանքի իրացման և արժեքի ձևավորման համար։
Քաղաքական գործիչը նշել է, որ մթերման ենթակառուցվածքների զարգացումը կարող է նպաստել ոչ միայն տեղական արտադրանքի արդյունավետ վաճառքին, այլև արտահանման հնարավորությունների ընդլայնմանը։

Բաց մի թողեք
Վրաստանից հայեր, ադրբեջանցիներ և թուրքեր են արտաքսվել
Թուրք լրագրողի գաղտնի այցը Հայաստան եւ նրա հրապարակումը թուրքական մամուլում
Նստացույց՝ Կառավարության մոտ