13/05/2026

EU – Armenia

Արցախյան հաղթանակը հայ ժողովրդի համար կարևոր և եզակի ձեռքբերում է, այլ ոչ թե սխալ

Ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին իրենց շրջապատում խոսել և տարածել իր գնահատականները։

Նրա խոսքով՝ եթե մարդիկ հունիսի 7-ին որոշեն իրենց ձայնը տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, դա կարող է ընկալվել որպես համաձայնություն այն մտքի հետ, որ Արցախյան հերոսամարտը և հաղթանակը եղել են «ճակատագրական սխալ», ինչը, ըստ նրա, անընդունելի է։

Գրիգորյանը նշել է, որ նման մոտեցման դեպքում ապագայում հնարավոր է, որ այդ իրադարձությունները ներկայացվեն նաև դպրոցական դասագրքերում։

Նա ընդգծել է, որ Արցախյան հաղթանակը հայ ժողովրդի համար կարևոր և եզակի ձեռքբերում է, այլ ոչ թե սխալ։ Նրա գնահատմամբ՝ իրական ճակատագրական սխալը եղել է 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, ինչին նա, իր խոսքերով, ժամանակին ևս աջակցել է՝ ինչպես հասարակության մեծ մասը։