Երբ հետեւում ես Նիկոլ Փաշինյանի՝ այս օրերի հոգեվիճակին ու հուսահատ ջանքերին, որով փորձում է համոզել, որ ինքն արժանի է նորից զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը, մի կողմից խղճահարությամբ ես լցվում՝ տեսնելով նրա տառապանքները, հոգեկան ապրումներն ու ջղաձգումները՝ երեւի ոչ մի նորմալ մարդ չէր դիմանա եւ չէր գնա այդ ամենին, որովհետեւ, ի վերջո, մարդու առողջությունն ու կյանքն ավելի թանկ են, քան պաշտոնը, որը ստիպված ես ձեռք բերել այսքան նվաստացումների ու նման ծանր գնով։
Հրապարակ թերթը գրել է․ Եթե կորցնես առողջությունդ եւ հայտնվես հիվանդանոցային մահճին, այլեւս անիմաստ կլինի՝ վարչապե՞տ ես, թե՞ կանաչապատման ծառայության բանվոր։ Վերջապես՝ մեծ թվով մարդիկ կամովին հրաժարվում են շատ ավելի մեծ երկրների ղեկավարների պաշտոններից եւ հանգիստ ապրում՝ իրենց կյանքից գոհ ու երջանիկ։ Պաշտոնով ո՛չ սկսվում, ո՛չ ավարտվում է կյանքը։
Առհասարակ, այսքան տեռորի, սպառնալիքների, շանտաժի ու պարտադրանքի գնով ձեռք բերված քվեները կարող ես նույնիսկ չմարսել։ Չէ՞ որ հասարակությունը պետք է ընդունի տվյալ անձին, նրա առաջնորդությունը։ Չի կարող երկրի վարչապետը մի փոքր խմբակի կողմից ընդունելի լինել եւ շարունակել պաշտոնավարել։
Այս անդուլ տվայտանքները, փողոցներն ընկած, ողջ թիմին «տոկի տված», գիշերը՝ ցերեկ, ցերեկը գիշեր սարքած, առանց մարդկանց հետ հարաբերվելու տարրական կանոնները պահելու, կարեկցանքից բացի նաեւ զզվանք է առաջացնում՝ ինչպե՞ս կարելի է այդքան իշխանության մեռած լինել եւ այդքան սիրել աթոռը։
Ինչպե՞ս կարող է այսքան ագրեսիա հորդել մի մարդուց, այսքան ատելություն՝ իր աթոռի վրա աչք ունեցողների նկատմամբ, այսքան արհամարհանք՝ ՀՀ ընտրողի նկատմամբ, այսքան իրարամերժ ու հակասական հայտարարություններ՝ նման կարճ ժամանակամիջոցում։

Բաց մի թողեք
Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը … ուշ չլինի
ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը
Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից