Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին, չծնկեց վարչախմբի ճնշումների առաջ եւ այս ընտրություններին էլ, առանց վախենալու, մասնակցում եւ աջակցում է ընդդիմադիր ուժերից մեկին՝ Արման Թաթոյանի ղեկավարած «Միասնության թեւեր» նախաձեռնությանը, որը «Շանթ» կուսակցությունների դաշինքի հետ համատեղ է մասնակցում, իսկ Փարսյանը «Շանթ» կուսակցության քվոտայով է համայնքապետ ընտրվել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Նախօրեին Կապանում Թաթոյանի մասնակցությամբ բազմամարդ հավաքն էլ նա էր կազմակերպել եւ անձամբ ներկա էր մշակույթի տանն անցկացվող հավաքին։
Մեզ ասացին, որ Փարսյանի համար համայնքային ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերը մեկ մարդու պես մասնակցել էին հավաքին, իսկ դահլիճն ավելի քան 700 մարդ է տեղավորում։
Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններին Սյունյաց «ռեմբոները»՝ Մանվել Փարամազյանը եւ Առուշ Առուշանյանը նույնպես ընդդիմադիր ճամբարում էին, սակայն դրանից հետո երկուսն էլ խոնարհաբար ընդունեցին Փաշինյանի «կրոնը»։


Բաց մի թողեք
Չարենցավանում ՔՊ-ականներն իրար փոր են թափում․ Լուսանկարներ
Նիկոլական քարոզիչն այնքան է ճնշել համագյուղացիներին` նրան մեքենայի տակ են գցել
Գոռալ – ճվալ – հայհոյելը կդառնա հանրային շփման ընդունված ձև