Հունգարիայի նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հրաժարվել է խորհրդարանական պատգամավորական մանդատից։
Այս մասին տեղեկանում ենք տեղի մամուլի հրապարակումներից։
Սիյարտոն աշխատանքի է անցնում չինական BYD ընկերությունում, որտեղ բարձր պաշտոն է ստացել։ «Հրաժարական եմ ներկայացրել պատգամավորությունից։ Պատճառը՝ շատ պրեստիժային եւ միջազգային նշանակության պաշտոն զբաղեցնելու առաջարկն է, որը ստացել եմ Համաշխարհային տնտեսության առաջատար ընկերություններից մեկից՝ չինական BYD-ից։
Այս ընկերությունը ավտոմոբիլային արդյունաբերության ամենից հաջողված ձեռնարկություններից է՝ վերջին քսան տարում։ Նաեւ համաշխարհային նշանակության տեղ է զբաղեցնում նոր էներգետիկ աղբյուրներով աշխատող տրանսպորտային միջոցների արտադրության մեջ»,- գրել է Սիյարտոն սոցկայքի իր էջում։
Նշենք, որ Սիյարտոն ժամանակին աջակցել է BYD-ի՝ Եվրոպայում առաջին գործարանի կառուցմանը։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի