23/07/2026

EU – Armenia

«Նախկինների» օրոք նշանակված Գլխավոր դատախազը հրաժարական է տվել. Լուսանկար

Հունգարիայում նախկին իշխանությունների օրոք նշանակված Գլխավոր դատախազ Գաբոր Բալինթ Նադը հրաժարական է տվել։ այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Նադի հրաժարականը եթե հաստատվի, ապա նրա լիազորությունները կդադարեն օգոստոսի 25-ից։ Նա այդ պաշտոնում աշխատել է մի տարուց մի փոքր ավելի։

«Դատական համակարգի, այդ թվում նաեւ՝ դատախազության անկախության եւ հեղինակության պաշտպանությունը դեմոկրատական համակարգի անկունաքարերից է։ Դատախազությունը չի կարող դառնալ քաղաքական պայքարի գործիք։

Դա ընդգծելու համար, այսօր ես՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի միջոցով հայտարարություն եմ փոխանցել հրաժարականի մասին՝ հասցեագրված խորհրդարանի փոխնախագահին՝ խնդրելով, որպեսզի իմ մանդատի ժամկետը լրացած համարեն օգոստոսի 25-ից»,- հայտարարել է Նադը։

Վարչապետ Պետեր Մադյարն էլ հայտարարել է, որ երկիրն ազատվում է «եւս մեկ Օրբանից»։

«Նախկինների» օրոք նշանակված Գլխավոր դատախազը հրաժարական է տվել