12/08/2026

EU – Armenia

Հայտնի են «Արարատ-Արմենիա»-ի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում. Լուսանկար

Ինչպես հայտնել էինք, «Արարատ-Արմենիա»-ն 0-2 հաշվով պարտություն է կրել երկրի չեմպիոն «Ցելյե»-ից և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում։

Արդեն հայտնի են երևանյան թիմի հավանական մրցակիցները. անցումային այս փուլում «Արարատ-Արմենիա»-ն ուժերը կչափի ԿուՊՍ (Ֆինլանդիա)-«Ունիվերսիտատյա Կրայովա» (Ռումինիա) զույգի հաղթողի հետ:

Նշենք, որ այս թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Զույգի հաղթողի անունը պարզ կդառնա օգոստոսի 13-ին կայանալիք պատասխան խաղում:

Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգրի համար մղվող պայքարում հայկական ակումբը որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 20-ին՝ արտագնա խաղում հյուրընկալվելով մրցակցին, իսկ պատասխան դիմակայությունը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 27-ին, սեփական հարկի տակ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Արարատ-Արմենիա»-ն 2-1 հաշվով հաղթել էր «Ցելյե»-ին։