Էդուարդ Հակոբյանը կվերանշանակվի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում, Եղիազար Վարդանյանը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում, իսկ Սուրեն Թովմասյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում:
Վերանշանակվել են նաև ՀՀ մարզպետները։
9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Որոշումներն ընդունվել են կառավարության նիստում:
Վերանշանակվել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
Որոշման նախագծերը ներառված են Կառավարության օգոստոսի 13-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրանց, թեև՝ նշեց, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում մարզպետներից ոմանք կմասնակցեն ընտրությւոններին ու ընտրվելու դեպքում կգործուղվեն ղեկավարելու համայնքները։
ՀՀ կառավարության նիստին վերջին անգամ էր մասնակցում նաև Անվտանգության խորհուրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նա ազատվել է աշխատանքից։
Աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի Հաղթանակ կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ, և մեր այս աշխատանքի ընթացքում Երևանը նոր փողոց կունենա:
Այս մասին Կառավարության օգոստոսի 13-ի նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջարկել եմ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներին՝ այդ փողոցն անվանել COP-17-ի փողոց՝ ի նշանավորում համաշխարհային միջոցառման:
Բացի դրանից՝ հարակից ենթակառուցվածքներ, մայթեր, ճանապարհ վերականգնվում են, և Կարմիր կամրջի հետ մի կարևոր մաս են կազմում: Երևանի պատմամշակութային մի կլաստեր ևս ավելանում է, նաև՝ հանդիպումների և միջոցառումների»,- ասաց նա:

Բաց մի թողեք
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի դի է հայտնաբերվել
Ինչ նոր պաշտոն կստանա Արմեն Գրիգորյանը
Ալեն Սիմոնյանը պաշտոն ստացավ