Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը` ելույթ ունենալով Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ, նշել է, որ Բաքուն նոյեմբերին կհյուրընկալի COP 29-ը, այնուհետ՝ շարունակել.
«Ես հավատում եմ, որ Ադրբեջանը արժանապատվորեն կհաղթահարի այս մարտահրավերը: Մենք պետք է նվազեցնենք համաշխարհային արտանետումները: Մեծ Բրիտանիան հավատարիմ է Փարիզի պարտավորություններին որպես նավթ և գազ արդյունահանող երկիր: Մենք պետք է հասնենք «հավակնոտ արդյունքների, որոնք կներգրավեն տրիլիոնավոր միջոցներ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար: Մենք նաև ողջունում ենք Ադրբեջանի, ԱՄԷ-ի և Բրազիլիայի համատեղ գործունեությունը այս ոլորտում»,-ասել է նա:
Ռիշի Սունակը նշել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Կասպից ծովով նոր տրանսպորտային կապերին:
Սունակը նաև հավելել է, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները զարգանում են. «Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին COP29-ի հետ կապված: Մենք հավատում ենք, որ մինչև COP29-ը Ադրբեջանը և Հայաստանը կհասնեն խաղաղության»:
COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի համաժողովի 29-րդ նստաշրջանն է, որը այս տարի Ադրբեջանում տեղի կունենա: Այս որոշումն ընդունվել է անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP28 լիագումար նիստում։
Բաց մի թողեք
Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի գործոն չկա. Հաջիև
Հերոսներն այլևս հարկ վճարողները չեն, այլ ԱԺ ՔՊ պատգամավորները․ Դիլբարյան
Հայտարարում եմ, որ շարունակելու եմ մնալ ՔՊ-ի լիարժեք անդամ. Ասլանյանը մտքափոխվե՞լ է