19 տարի եթեր հեռարձակվող «Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է։
Վերջին անգամ այն եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 21։00-ին, լուրը ռուսական լրատվամիջոցներին հաստատել է Գարիկ Խառլամովը։

«Սիրելի՛ բարեկամներ, այսօր մենք ձեզ իսկապես կարևոր լուր ենք հայտնում։ Մենք հաստատում ենք, որ Comedy Club-ը փակվում է»,-պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Խառլամովը։
Վերջին եթերի հյուրերը կլինեն «Կանանց ստենդափի» աստղերը, հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը, դերասանուհի Նատալյա Բոչկարյովան, «Մի անգամ Ռուսաստանում» շոուի դերասաններ Ազամատ Մուսագալիևը, Դենիս Դորոխովը, Յանա Կոշկինան, ակումբի նախկին ռեզիդենտ Գավրիիլ Գորդեևը, ինչպես նաև ակումբի գործադիր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը։


Բաց մի թողեք
«Դասական Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչը. Հայաստանը 3-րդն է. Լուսանկար
«Զուլալի». լռության, ցավի և մարդկային լույսի պատմությունը՝ պրեմիերա «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում․ Լուսանկարներ
Պարոնյանի թատրոնում կայացել է նոր ձևաչափի պարային առաջնախաղ. Լուսանկարներ