Ապրիլի 3-ին աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳՆ պետական քարտուղար Ռադեկ Ռուբեշի հետ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-չեխական երկկողմ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացման, փորձի փոխանակման կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության սերտացման շուրջ:



Բաց մի թողեք
ԵՄ պաշտոնյան հերքում է կոռուպցիայի վերաբերյալ անանուն մեղադրանքները
Լեհաստանի Անկախության երթը կարող է ռեկորդային թվով մասնակիցներ հավաքել
Ռուսաստանի խոշորագույն նավթային տերմինալը հարձակման է ենթարկվել