Մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
«Հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբը՝ որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Երանի բնակիչ 22-ամյա Ալբերտ Բ․-ն է, ով ըստ բժշկի ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։
Ալբերտ Բ․-ի կինը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Սիլվի Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը նշված մարզասրահում աշխատավարձի շուրջ տարաձայնություն է ունեցել մարզասրահի տնօրեն ներկայացած Հայրիկ Հ․-ի հետ և որին միջամտել է ամուսինը, որից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում հերթական մարզումների այցելելու ժամանակ նշված մարզասրահում տնօրեն Հայրիկ Հ․-ն հանդիպել է Ալբերտ Բ․-ին և հանկարծակի հարվածել վերջինիս դեմքին, ապա գցել գետնին՝ում ծնոտի հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայրիկ Հ․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 22-ամյա Հայրիկ Հ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։ Սիլվի Ս․-ն աշխատում է «Hi gym» մարզասրահում, որպես մարզիչ, իսկ Հայրիկ Հ․-ն նշված մարզասրահի տնօրենն է»

Բաց մի թողեք
Արարատում հնչել են կրակnցներ, հայտնաբերվել են մեքենաներ, որոնց վրա առկա են шրնшնման hետքեր
Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ դասընկերների միջև տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին, երեխան ուշաթափվել է
Գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո