Ընդդիմությունը մտադիր է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում վերջերս իրականացված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խոսքը մասնավորապես այն փոփոխության մասին է, համաձայն որի՝ արգելվում է բուհերի մասնաճյուղեր բացել մարզերում, այդպիսով սահմանափակվում է քաղաքացիների` կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը։
Նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն է, որին կմիանան այլ` ոչ իշխանական պատգամավորներ:
Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու համար 27 պատգամավորի ստորագրություն է պետք։

Բաց մի թողեք
Վանաձորյան հանրահավաքում շատ մեծ էներգիա կար
Քիչ թե շատ հաշվելու ունակ ոչ մի գործարար այդ ճանապարհից չի օգտվի. Նիկոլ Փաշինյանի հերթական բլեֆը
Ո՞վ է Արցախի ներկայացուցչության շենքը «խլելու» որոշում կայացրած դատավորը․ ի՞նչ միլիոններ է հայտարարագրել. Լուսանկար