Իջեւանի բնակիչները մեզ հայտնում են, որ վերջերս քաղաքում հայտնվել են ինչ-որ կրոնական կազմակերպության անդամներ, որոնք Իջեւան համայնքի բնակիչներ չեն, ոչ էլ տեղացիները նրանց երբեւէ չեն տեսել նախկինում:
Հրապարակ թերթը գրել է․ Նրանք շրջում են քաղաքում, մտնում գրեթե բոլոր պետական, համայնքային կառույցներ, մասնավոր հիմնարկներ, բանկեր, անգամ Իջեւանի համայնքապետարանի շենքում են նրանց տեսել: Նրանք կրոնական գրականություն են բաժանում։
Իջեւանցիները սկզբում կարծել են, թե դրանք բոլորիս հայտնի Եհովայի վկաներն են, սակայն պարզվել է, որ այդ անծանոթները կրոնական այլ հոսանքի անդամներ են։ Բայց տեղացիները չեն կարողացել պարզել, թե կրոնական որ կազմակերպության անդամներն են, նրանց բաժանած կրոնական գրականության մեջ էլ այդ մասին որեւէ նշում չկա։

Բաց մի թողեք
Պաշտպանենք իրար՝ մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար, բացառենք մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
Նիկոլը գնում է Թրամփի ճանապարհով․ ժողովուրդը ոտքի՛ է կանգնելու
Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել