Ընդդիմությանը վիկտորինաներ առաջարկող, հումոր անող, ծաղրող Նիկոլ Փաշինյանն իրեն անպարտելի ու անպատժելի է զգում Հայաստանում` թիկնազորով ու տարբեր ուժայիններով, պետբյուջեից բարձր աշխատավարձ ստացողներով ու իրենց աթոռների վրա դողացողներով շրջապատված:
Հրապարակ թերթը գրել է․ Նրան երեւի թվում է, թե իր անձին են ծառայում այդ մարդիկ, երբ իր հրահանգով բազմությունն են ճեղքում, պատարագներ պղծում, մարդկանց բերման ենթարկում, կալանավորում: Մի փոքր խելացի մարդը կհասկանար, որ դա ոչ թե իր ուժն է, այլ՝ իր պաշտոնի:
Իսկ պաշտոնը, ինչպես հայտնի է, հավերժ չէ, եւ մի փոքր ողջամիտ մարդն այնպես կաներ, որ պաշտոնից զրկվելուց հետո իր նկատմամբ չկիրառվեին այն մեթոդներն ու գործիքակազմը, որն ինքը կիրառում է ընդդիմադիր հայացքներ ունեցող, իշխանական լծակներ չունեցող անձանց նկատմամբ:
Բայց, ինչպես ասում են, բնությունը ժլատ է գտնվել եւ խելքի ու հեռատեսության հարցերում նրա նկատմամբ շռայլ չի գտնվել: Նրան թվում է, թե ինքը հավերժ պաշտոնավարելու է եւ բումերանգի էֆեկտը երբեք չի զգալու իր մաշկի վրա:
Ի դեպ, նա դա չի էլ թաքցնում. օրեր առաջ լրագրողի հարցին, թե դուք ժամանակին դեմ էիք, որ երկու ժամկետից ավելի ղեկավարը պաշտոնավարի, հիմա ձգտում եք 3-րդ «սռոկին» գնալ, ասաց, որ խորհրդարանական կառավարման համակարգը սռոկ-մռոկ չի ճանաչում` ինքը կարող է հավերժ ընտրվել, եւ օրինակ բերեց եվրոպական երկրները, որտեղ վարչապետները 3-4 անգամ վերընտրվում են:
Բայց հարցը հնարավորությունը չէ, այլ՝ բարոյականությունը, պարկեշտությունը, սկզբունքներ ունենալը եւ քո մարմնի ծանրությունից արդեն ճկված աթոռն ազատելը: Այն, որ հասկանաս քո ավերածությունների հետեւանքները եւ տեղ բացես ուրիշի համար` քեզ մոտ արդեն չի ստացվել, գուցե մեկ ուրիշի մոտ ստացվի:

Բաց մի թողեք
Պաշտպանենք իրար՝ մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար, բացառենք մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
Նիկոլը գնում է Թրամփի ճանապարհով․ ժողովուրդը ոտքի՛ է կանգնելու
Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել