17/04/2026

EU – Armenia

Մերօրյա «կնամեծար» Հայաստանում գիտությունն անգամ սեռականացվում է

Գաղտնիք չէ, որ օրվա իշխանությունները ցանկանում են ժամանակակից երևալ, այդ պատճառով շատ հաճախ խոսում են կանանց իրավունքներից, սակայն երբ գալիս է գործնականում կին հարգելու և կանանց տեղ տալու պահը, գործ ունենք մի այնպիսի կնատյաց վարչակարգի հետ, որն անգամ պատրաստ է հղի կնոջը վրաերթի ենթարկել և սառնասրտորեն դեպքի վայրից հեռանալ:

Հրապարակ թերթը գրել է․ Չնայած ՔՊ-ական իշխանությունների կնատյաց քաղաքականությանը, մայր բուհում` ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի թեթև ձեռքով ֆորում է կազմակերպվել` գիտությամբ զբաղվող կանանց խնդիրների թեմայով:

ԵՊՀ-ի կայքէջում ասվում է, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում իրականացված միջազգային և ազգային բազմաթիվ կրթական ծրագրերի շնորհիվ կանայք այժմ ակտիվ ներգրավված են գիտության ամենատարբեր բնագավառներում:

Այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ինչպես կին գիտնականների թվաքանակի աճ, այնպես էլ գիտական ծրագրերի ֆինանսավորման, ռեսուրսների և հնարավորությունների ընդլայնում: Նշանակալից է, որ բազային ֆինանսավորմամբ ներառված կին գիտնականների ՀՀ ցուցանիշը մոտ 1.7 անգամ ավելի բարձր է, քան համաշխարհային միջին ցուցանիշը:

Ստացվում է, որ մերօրյա «կնամեծար» Հայաստանում գիտությունն անգամ սեռականացվում է: