Վրաց Ուղղափառ եկեղեցու գլխավոր տաճարում՝ Սամեբայում, մեկնարկել է ընդլայնված կազմով եկեղեցական ժողովը, որը ընտրելու է Վրաց եկեղեցու նոր հովվապետին՝ կաթողիկոս-պատրիարքին։ Ժողովը սկսվել է հանգուցյալ Իլյա 2-րդ պատրիարքի համար կատարված հոգեհանգստյան արարողությամբ։
Եկեղեցական ժողովին մասնակցում է 1200 պատվիրակ։ Նախատեսված է, որ ժողովի ժամանակ ելույթներով հանդես են գալու պատրիարքական Աթոռի հիմնական թեկնածուները։ Ելույթներ կունենան նաեւ եկեղեցական-տարածքային միավորների՝ թեմերի ներկայացուցիչները։ Գիտնականներից մեկը կներկայացնի պատմական անդրադարձ՝ Վրաց եկեղեցու հովվապետի տիտղոսի մասին։
Հիշեցնենք, որ երեք թեկնածուներ կային՝ Սենաքսի եւ Չխորոցկոյի միտրոպոլիտ Շիո Մուջիրին, Մրովելիի եւ Ուրբնիսիի միտրոպոլիտ Հոբ Ակիաշվիլին եւ Փոթիի ու Հոբիի միտրոպոլիտ Գրիգոլի Բերբիչաշվիլին։ Քվեարկությանը մասնակցել են միայն բարձրաստիճան եկեղեցականները։
Վրաց Ուղղափառ եկեղեցու ընդլայնված կազմով եկեղեցաժողովի կողմից ընտրվել է Վրաց Ուղղափառ եկեղեցու 142-րդ՝ նոր հովվապետը՝ կաթողիկոս-պատրիարքը։ Նա միտրոպոլիտ Շիո Մուջիրին է։ Միտրոպոլիտ Շիոն ստացել է 22 ձայն։ Մյուս թեկնածուներից միտրոպոլիտ Հոբը ստացել է 9 ձայն, միտրոպոլիտ Գրիգոլը՝ 7 ձայն։


Բաց մի թողեք
Մենք ոչ միայն վտանգավոր ժամանակների ենք բախվում, այլև վտանգավոր հակառակորդների․ ՄԹ վարչապետ
Թշնամիների հետ մեր հաշիվները չենք մաքրել․ Իրանի կոշտ արձագանքը՝ Նեթանյահուին
Գերմանիան և Եվրոպան աշխարհի ամենաերկար հետիոտնային կախովի կամուրջների հայրենիքն են