12/05/2026

EU – Armenia

Որդու շիրմաքարը տան հյուրասենյակում պահող Անժելան, ծնողներին բենզինի պայթյունի ժամանակ կորցրած Էլենը. «Հիշում եմ քո ձայնը». Լուսանկար

Մայիսի 9-ին Արցախին նվիրված մշակութային միջոցառում է տեղի ունեցել Երևանի «Նաիրի» կինոթատրոնում:

Ներկայացվել է արցախցիների բռնի տեղահանության մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Հիշում եմ քո ձայնը»:

Հեղինակներ Նիկոլայ Մելիքյանն ու Արայիկ Սարգսյանը ներկայացնում են վեց միահյուսված պատմություններ՝ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմից մինչև տեղահանություն։ Ֆիլմի երևանյան նախորդ երկու ցուցադրությունները տեղի են ունեցել Կինոյի տան մեծ դահլիճում։

Վերաբացված «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցած ցուցադրությանը ևս ներկա են եղել քաղաքական, հասարակական գործիչներ, արվեստագետներ և շարքային քաղաքացիներ: Նրանք այսօր դիտել են որդու շիրմաքարը տան հյուրասենյակում խնամքով պահող Անժելայի, ծնողներին բենզինի պայթյունի ժամանակ կորցրած Էլենի, ադրբեջանական գերության մեջ հայտնված Գայանեի և մյուսների պատմությունները:

Գլխավոր հերոսին մարմնավորում է Արցախից տեղահանված Մարտին Ալոյանը: Հենց նա է անցնում տեղահանության ճանապարհը՝ Արման Էլբերտի երաժշտության ներքո: Իսկ վերջաբանը կարդում է Բաբկեն Չոբանյանը: Առաջիկայում ցուցադրություններ են լինելու թե՛ Հայաստանում, թե՛՝արտերկրում՝ ԱՄՆ-ից մինչև Իտալիա:

Blog Image