Մայիսի 9-ին Արցախին նվիրված մշակութային միջոցառում է տեղի ունեցել Երևանի «Նաիրի» կինոթատրոնում:
Ներկայացվել է արցախցիների բռնի տեղահանության մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Հիշում եմ քո ձայնը»:
Հեղինակներ Նիկոլայ Մելիքյանն ու Արայիկ Սարգսյանը ներկայացնում են վեց միահյուսված պատմություններ՝ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմից մինչև տեղահանություն։ Ֆիլմի երևանյան նախորդ երկու ցուցադրությունները տեղի են ունեցել Կինոյի տան մեծ դահլիճում։
Վերաբացված «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցած ցուցադրությանը ևս ներկա են եղել քաղաքական, հասարակական գործիչներ, արվեստագետներ և շարքային քաղաքացիներ: Նրանք այսօր դիտել են որդու շիրմաքարը տան հյուրասենյակում խնամքով պահող Անժելայի, ծնողներին բենզինի պայթյունի ժամանակ կորցրած Էլենի, ադրբեջանական գերության մեջ հայտնված Գայանեի և մյուսների պատմությունները:
Գլխավոր հերոսին մարմնավորում է Արցախից տեղահանված Մարտին Ալոյանը: Հենց նա է անցնում տեղահանության ճանապարհը՝ Արման Էլբերտի երաժշտության ներքո: Իսկ վերջաբանը կարդում է Բաբկեն Չոբանյանը: Առաջիկայում ցուցադրություններ են լինելու թե՛ Հայաստանում, թե՛՝արտերկրում՝ ԱՄՆ-ից մինչև Իտալիա:


Բաց մի թողեք
5 երկիր «ցեղասպան» պետության պատճառով բոյկոտել է «Եվրատեսիլը»․ սկանդալ
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան
Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ. Լուսանկար